<< Փարիզ – 2024 >> -ի կազմակերպիչները Սենա գետի երկայնքով օլիմպիական խաղերի փորձնական բացման արարողություն են անցկացրել: 39 նավակների խումբը ծածկել է Սենայի վեց կիլոմետրանոց երթուղին:
Ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերն առաջինն է լինելու, որ բացման արարողությունը տեղի է ունենալու մարզադաշտից դուրս։
«Մենք իմացանք, որ դա տեխնիկապես իրագործելի է»,- ասել է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգուն: Օիմպիական եռակի չեմպիոնի խոսքով՝ փորձարկվել է յուրաքանչյուր նավակի համար պահանջվող ժամանակը և շարժիչներին առնչվող խնդիրների հնարավոր լուծումները:
Պատվիրակությունների փորձնական նավակներին ուղեկցել է փրկարար ծառայության 18 նավակ, կազմակերպիչներն ու հեռուստաընկերությունները։
Կազմակերպիչներին մտահոգում են անվտանգության հարցերը: Հիշենք, որ խաղերի բացման արարողությանը ներկա կլինի շուրջ 500,000 հանդիսական: Իսկ գետում կլինի 140- 170 նավ՝ 10 000 մարզիկների տեղափոխման համար։
33 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսի բացման արարողությունը նշանակված է հաջորդ տարվա հուլիսի 26-ին: