ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց Բելառուսի ԲԱՏԷ-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:1:
18-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Չորս րոպե անց պատասխան գնդակը խփեց Միխայիլ Գորդեյչուկը: Հենց նա էլ 36-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մաքսիմ Վոլոդկոն ձեւակերպեց խաղի վերջնական արդյունքը` 3:1 հօգուտ ԲԱՏԷ-ի:
Բելառուսում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Երկու հանդիպումների արդյունքում բելառուսական ակումբն անցավ չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ:
Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ