ԴԱՔԱՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

12:17 - 16 Փետ, 2024

Սենեգալի մայրաքաղաք  Դաքարը  պատրաստվում է  հյուրընկալել 2026թ. ձմեռային չորրորդ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցներին:

Այդ մարզական  իրադարձությունը պատմական նշանակություն ունի, քանի որ դա  նման  առաջին  միջոցառումն է, որը նախատեսված է  աֆրիկյան  մայրցամաքում:

ՄՕԿ –ի  << Դաքար - 2026 >> - ի համակարգող հանձնաժողովի նախագահ Քիրսթի Քովենթրին ընդգծել է, որ  այդ  ստուգատեսը  բացառիկ հնարավորություն է Աֆրիկայում  օլիմպիական ոգին ու գաղափարները  տարածելու և տեղի երիտասարդությանը ոգեշնչելու համար:

Արդեն սկսվել է երկու տարի հետո նշանակված  միջոցառման բացման արարողության հետհաշվարկը:  

Նախապատրաստական աշխատանքները  շարունակվում  են: Արագ թափով վերանորոգվում է  գլխավոր  ստադիոնը:

Առաջիկայում  ՄՕԿ –ի գործկոմը  և միջազգային մարզական ֆեդերացիաները  կհաստատեն  մրցումների  վերջնական ծրագիրը և մարզիկների  որակավորման գործընթացը:

<< Դաքար -  2026 >> - ը տեղի  կունենա  հոկտեմբերի 31-ից ՝  նոյեմբերի 14 -ը:

 

 

Այլ նորություններ