ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

16:10 - 19 Մար, 2020

Աթենքի  << Պանատինաիկոս >> անտիկ  ստադիոնում այսօր տեղի է ունեցել  32 –րդ  ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Միջոցառման  պաշտոնական մասը  զգալի փոփոխությունների էր ենթարկվել և  այն  անցել է առանց հանդիսատեսի։

Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչ են արել Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ  Սպիրոս Կապրալոսը,  <<  Տոկիո -  2020  >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի  մի քանի մարզիկներ։  

Օլիմպիական ջահը  Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի  լողորդ Նաիոկո Իմոտոյին։ Խաղերի կրակն ինքնաթիռով    վաղն առավոտյան կհասնի Տոկիո։ Դիմավորման արարողությունը նույնպես փակ կլինի։

Համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 126 օր։

 

Այլ նորություններ