ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ԼՈՂԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

10:37 - 28 Հուլ, 2020

Լողի միջազգային ֆեդերացիան   6,4 միլիոն դոլար կտրամադրի Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող բարձրակարգ / ովքեր հավակնում են մեդալների /  և զարգացող երկրների  մարզիկներին / ովքեր ձգտում են ձեռք բերել վարկանիշային միավորներ / : 

Բաշխումը նախատեսում է երեք նպատակային ոլորտ: Ամենամեծ գումարը `4 միլիոն դոլար, կուղղվի 160 ազգային ֆեդերացիաներին։ Մայրցամաքային կազմակերպությունները կստանան 460,000 դոլար: 2 միլիոն դոլար կհանձնվի միջազգային ֆեդերացիայի հատուկ կրթաթոշակային ծրագրի անդամներին։ Այն նախատեսված է 100 մարզիկների ` 80 լողորդների և 20 ջրացատկորդների համար, ովքեր դեռ չունեն վարկանիշ։ Գումարը հնարավորություն կտա նրանց  վերապատրաստվել Սենեգալի, Թաիլանդի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների  ջրային կենտրոններում: 

FINA - ի աջակցության ծրագիրը նախատեսում է տարեկան 25,000 ԱՄՆ դոլար տրամադրել  ազգային այն ֆեդերացիաներին, որոնց  ներկայացուցիչները մասնակցում  են ջրային մարզաձևերի, կարճ ջրերի լողի և պատանիների աշխարհի առաջնություններին:

Այլ նորություններ