Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 27-ին եզրագիծը հատեցին Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Հաղթական ակորդը հնչեցրեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Գերծանրքաշային հայ մարզիկը երկամարտի 420 կգ /190 կգ + 230 կգ/ արդյունքով գրավեց առաջին տեղը, չորրորդ ոսկե մեդալը ավելացրեց Հայաստանի 23 տարեկանների հավաքականի հաշվին, հռչակվեց չեմպիոն և հնչեցրեց մեր օրհներգը:
ՀԱՕԿ լրատվական բաժին