Սերբիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հինգ պատվիրակներից երեքը հասել են հաջողության:
Սուբոտիցայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել մինչեւ 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում առավելության է հասել վրացի Գեորգի Խաչիձեի նկատմամբ՝ հաղթելով 10:3 հաշվով: Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել նաև 54 կգ քաշային Վազգեն Թևանյանը, ով 2:0 եզրափակիչում հաղթել է թուրք Քաբար Դույումից:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից մի քայլ հետ մնաց 100կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, ով եզրափակիչում զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ալիմագոմեդ Ալիխմաևին: