Ծաղկաձորի օլիմպիական մարզահանգրվանում ուսումնամարզական հավաքն է ավարտել ՀՀ ազատ ըմբշամարտի հավաքականը։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրել է, որ որոշակի ընդմիջումից հետո մարզավան են մեկնել հունահռոմեական ըմբիշները։ Գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանի ղեկավարած մարզումներում ընդգրկված է շուրջ 30 մարդ։ Հավաքը կավարտվի երկու շաբաթից։
Պարապմունքները ընթանում են փակ, մեկուսացված պայմաններում և պահպանվում են ՀՀ պարետի սահմանած կանոնները։