ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

12:12 - 22 Հուլ, 2020

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհավորել է հայկական բռնցքամարտի ընտանիքին՝ բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ։

<< Այսօր բռնցքամարտի միջազգային օրն է: 2017 թվականին բռնցքամարտով մասսայական մարզվողների թիվը ռեկորդային էր և հուլիսի 22-ին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, հենց այդ օրն էլ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշեց հուլիսի 22-ը հռչակել բռնցքամարտի միջազգային օր:

Մարդկային ուժն ու ճարպկությունը արտացոլող այս մարզաձևը դարերի պատմություն ունի և իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային սպորտի ընտանիքում: 1920 թվականից այն համարվում է ժամանակակից օլիմպիական խաղերի մարզաձև:

Այս յուրահատուկ մարզաձևում Հայասատանը բազմաթիվ չեմպիոններ է տվել, իսկ բռնցքամարտի հայկական դպրոցը երկար տարիներ շատերի համար եղել է օրինակելի:

Բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին՝ մարզիչներին, մարզիկներին, հայկական բռնցքամարտի բոլոր նվիրյալներին: Մեր մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ ու նվաճումներ:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնվի հայկական բռնցքամարտի երբեմնի համբավը ու հայկական բռնցքամարտի դպրոցը կրկին լավագույններից է լինելու աշխարհում >> ,- ասել է Հովհաննես Հովսեփյանը:

Այլ նորություններ