ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, խմբային փուլի 3-րդ տուրում, մեր ֆուտբոլիստները հաղթեցին Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» ՝ 2 : 0:
Այս խաղից հետո «Փյունիկը» վեց միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Խմբային մրցաշարի չորրորդ տուրում, հոկտեմբերի 13 –ին, երևանցիները Լիտվայում պատասխան խաղում կմրցեն «Ժալգիրիսի» հետ: