ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ

11:27 - 22 Հուն, 2024

Բոլոր մարզաձևերում,  շախմատում  նույնպես,  անսպասելի արդյունքներ գրանցվում են: Նման բան տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց  շախմատի առաջնությունում: Մարզաձևի սիրահարներին հաճելիորեն զարմացրեց  Ռոբերտ Հովհաննիսյանը: Շնորհալի  գրոսմայստերը  մրցաշարի վերջին հինգ տուրում վաստակեց  4, 5  միավոր, շրջանցեց առաջատարների խմբին  և ինը հնարավորից  վաստակելով վեց միավոր՝ միանձնյա նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

Նրանից ընդամենը կես միավոր պակաս վաստակեցին գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Լրացուցիչ ցուցանիշներով  փոխչեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը, իսկ  առաջին եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը

Կանանց առաջնությունում  7,5 միավորով  հաղթեց  միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:

Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար  ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը 7 միավոր / և  Միլենա Գասպարյանը /  5.5 միավոր/:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը համալրեցին  Հայաստանի հավաքականները, որոնց համար տարվա գլխավոր ստուգատեսը հանդիսանում  է  սեպտեմբերին Հունգարիայում անցկացվելիք  համաշխարհային հերթական օլիմպիադան:

Այլ նորություններ