Մարմնամարզության մրցումներում եզրափակիչ մտնող մարզիկները արդեն հաջողակ են համարվում: Անկախ հետագա արդյունքից՝ նրանք դասվում են առաջատար վարպետների շարքում:
Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և մտել են ուժեղագույն ությակ:
Անվանի Արթուր Դավթյանը վճռական փուլում հանդես կգա ազատ վարժությունների, նժույգթափերի, օղակների, իսկ Արթուր Ավետիսյանը միայն օղակների մրցումներում:
Եզրափակիչները նշանակված են առաջիկա հանգստյան օրերին: