Փարիզի ոստիկանապետն ասել է, որ օլիմպիական տարածքներին հարակից շենքերի բնակիչներին անհրաժեշտ կլինի QR կոդ՝ ոստիկանական << պատնեշները >> անցնելու համար:
Անվտանգությունը կուժեղացվի հատկապես օլիմպիական խաղերի բացման օրը՝ 2024թ. հուլիսի 26-ին: Այդ օրը միջոցներ կձեռնարկվեն նաև մետրոյի կայարանները փակելու համար, որպեսզի կանխվեն անհարկի միջադեպերը:
Բնակիչների համար կսահմանվի հատուկ հսկողություն, իսկ սահմանափակ տարածքներում գտնվողները պետք է գրանցվեն, հատկապես նրանք, ովքեր արարողությունը կցանկանան դիտել իրենց պատշգամբներից, պատուհաններից, տանիքներից և այլն:
Սահմանափակվելու է երթևեկությունը և անվտանգության հատուկ միջոցներ կկիրառվեն կարևոր հատվածներում։ Միայն նրանք, ովքեր հիմնավոր պատճառ ունեն, կկարողանան մտնել իրենց շենքերը կամ հյուրատները:
Մարզասերների և այցելուների զգալի հոսքը պահանջում է անվտանգության ուժեղացված միջոցառումներ:Նկատի է առնված այն հանգամանքը, որ բացման արարողությունը բացօթյա է՝ Սենա գետի վրա: Ինչպես հայտնի է, առաջին անգամ է, որ մարզահանդեսի բացումը կլինի մարզադաշտից դուրս:
Ակնկալվում է, որ հուլիս- օգոստոս ամիսներին մոտ 15 միլիոն մարդ ականատես կլինի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին:
Համաշխարհային ամառային 33 –րդ մարզահանդեսի բացմանը մնացել է 227 օր: