Տեղի է ունեցել ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի / ASOIF / առցանց գլխավոր ասամբլեան: Օրակարգի հիմնական հարցը կազմակերպության նախագահի ընտրությունն է եղել։ Երրորդ անգամ քառամյա ժամկետով վերընտրվել է իտալացի Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին։ 78-ամյա այդ գործիչը, ով ASOIF- ի նախագահն է 2012 թվականից, այդ պաշտոնի միակ թեկնածուն էր։ Նա մտադիր է ղեկավարել ասոցիացիան մինչև 2024թ․ Փարիզի խաղերը:
Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին ասել է , որ ASOIF- ը հուսալի օրգան է և նշանակալի դեր է խաղում օլիմպիական շարժման գործում: Ասոցիացիան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում միջազգային մարզական ֆեդերացիաներին։
Գլխավոր ասամբլեան նաև հաստատել է 2021թ․ բյուջեն, որը կազմելիս հաշվի են առել Տոկիոյի օլիմպիական խաղերը:
Շահույթ չհետապնդող այդ կազմակերպությունը տեղակայված է Լոզանում / Շվեյցարիա / ՝ ՄՕԿ –ի հարևանությամբ։