Հայաստանի մարզասերների սպասելիքները չարդարացրին հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը / 67 կգ / և ազատ ոճային Արսեն Հարությունյանը / 57 կգ /:
Նախնական փուլերում հաջողության հասնելուց հետո, նրանք տանուլ տվեցին գոտեմարտերը և անմասն մնացին Փարիզի օլիմպիական խաղերում սահմանված մրցանակներից:
33-րդ ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում այսօր մրցահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը (89 կգ): Նրա մրցելույթը նշանակված է Երևանի ժամանակով 17:00-ին:
Այդ քաշային կարգում հայտավորված է 12 մարզիկ: