Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակով է սկսել շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

21:43 - 24 Ապր, 2017

Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, այսօր մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր):

Հայաստանի հավաքականը, որի կազմում են Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը, Նորայր Քալանթարյանը, հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց մրցաշարի տանտերերին: Երեք խաղերում գրացվեց 4:0 հաշիվ:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ