ՔԱՌՅԱԿՈՒՄ ԼԻՆԵԼՆ ԷԼ ՊԱՏՎԱԲԵՐ Է

15:49 - 05 Մար, 2020

Երևանի Օլիմպավանում  անցկացվեց  բասկետբոլի Եվրասիական լիգայի  գավաթի առաջին խաղարկության եզրափակիչ փուլը: Չորս լավագույնների պայքարում լավ խաղով աչքի ընկան և  եզրափակիչ մտան ՌԴ  Տուլա քաղաքի « Արսենալ » և Ղազախստանի    Ատիրաու   քաղաքի « Բարսի » թիմերը: Հաղթեց / 89 : 78 / և գավաթին տիրացավ « Արսենալը » :

Երրորդ տեղի համար պայքարում  Երևանի « Ուրարտուն »  զիջեց  Բելառուսի « Բորիսֆենին » ՝ 80 : 92 »:

Մրցավարտից հետո ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանն ասաց , որ ընդհանուր վեցյակի պայքարում չորրորդ տեղ գրավելը մեր թիմի՝   « Ուրարտուի » համար վատ արդյունք չէ: Պետք է հաշվի առնել երևանցիների մրցափորձի պակասը: Ասածը առավելապես վերաբերվում է տակավին երիտասարդ հարձակվողներ Մեթյու Մադոյանին և Մայքլ Հակոբյանին:

Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անցկացվեցին առանց հանդիսականների:

 

 

 

Այլ նորություններ