Շվեդիայի մայրաքաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Մրցակցությունից դուրս էին Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք մեդալների առատ հունձք կատարեցին:
Մարզասերները տեղյակ են, որ նախապես հայտ ներկայացրած Հայաստանի պատվիրակներ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով մրցաշարին չմասնակցեցին: