Կորոնավիրուսի համավարակի պատճառով շարունակվում են ճշգրտումները միջազգային մարզական ֆեդերացիաներում։ Ամենուրեք փոփոխություններ են կատարում մրցումների և պաշտոնական միջոցառումների ժամանակացույցում։
Թենիսի միջազգային ֆեդերացիան / ITF / որոշել է Դևիսի և ֆեդերացիայի գավաթների ընթացիկ խաղարկության եզրափակիչները, որոնք պետք է անցկացվեին համապատասխանաբար Մադրիդում / նոյեմբերի 23-29-ը/ և Բուդապեշտում / ապրիլի 14-19-ը / անցկացնել հաջորդ տարի: Եկող մրցաշրջանում կկայանան նաև նշած մրցաշարերի նախնական փուլերի հանդիպումները։
Անչափ դժվար է եղել նման որոշում կայացնելը, քանզի խոշոր մրցաշարերը ռիսկային են մասնակիցների առողջության և անվտանգության առումով։ Կայացած որոշումներով պարզություն է մտցվել մարզիկների, ազգային ասոցիացիաների ծրագրերում:
Կորոնավիրուսի շարունակական սպառնալիքի պատճառով, ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի / FEI / գլխավոր համաժողովը, որը նշանակված էր նոյեմբերին՝ Յոհանեսբուրգում, կանցկացվի առցանց տարբերակով:
Նույն ձևաչափով կարող են տեղի ունենալ նաև նոյեմբերին Աբու – Դաբիում նախատեսված առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի / WS / ընտրությունները։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի օգոստոսի 1-ին, սակայն ֆեդերացիայի անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու գաղափարին։