Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրեց ութերթրդ տեղը:
Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում: