Շարունակվում են ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարերը:
Իսլանդիայում տեղի ընտրանու հետ ոչ –ոքի / 1 : 1 / խաղալուց հետո, Հայաստանի կաշվե գնդակի վարպետները մեկնել են Ռումինիա: Այդ երկրի մայրաքաղաք Բուխարեստի << Ստյաուա >> ստադիոնում մեր պատվիրակները, այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 22. 45 –ին, կսկսեն մրցել տեղացիների հետ:
Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի ղեկավարությամբ երեկ անցկացրել է նախամեկնարկային պարապմունք:
Մրցամարտի խաղավարներն են իտալացիներ Դանիելե Օրսատոն, Ալեսանդրո Ջիալատինին, Ջիորջիո Պերետին և չորրորդ պաշտոնյա՝ Լուկա Պայրետոն։