ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Ֆաբիանո Կարուանային:
Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի մեկ միավոր: Մրցաշարային աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Հայ գրոսմայստերը երրորդ պարտիայում սեւերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի