Տոկիոյի օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկները յուրաքանչյուր չորրորդ օրը կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, հայտնում է ՄՕԿ –ը: Հաճախականությունը կախված կլինի մարզաձևերից ու մրցումների խաղացանկից:
Ստուգումները կիրականացվեն են օլիմպիական գյուղում գործող լաբորատորիաներում: Եթե մարզիկները կգտնվեն այլ տարածքում, ապա նրանք հատուկ տրանսպորտի միջոցով կտեղաշարժվեն ՝ նմուշ հանձնելու համար: Պատասխաններին հնարավոր կլինի հետևել հեռախոսներում տեղադրված հավելվածի միջոցով:
Վիրուսը հայտնաբերելու պարագայում այլ մարզիկների վարակվածության հավանականությունը կստուգվի այլ հավելվածի միջոցով, որը ցույց կտա, թե ում հետ է շփվել հիվանդը:
Այդ ձևաչափը Ճապոնիայում կիրառվում է նախորդ ամառվանից և պարտադիր է լինելու Տոկիո ժամանողերի համար: