ԱՇՆԱՆ 14 ԱԿՆԹԱՐԹ

11:17 - 01 Սեպ, 2023

Առաջիկայում համաշխարհային ծանրամարտում  եռուն օրեր են սպասվում: Սեպտեմբերի 4 – 17 –ը Սաուդյան Արաբիայի  Ռիադ քաղաքում  կանցկացվի աշխարհի առաջնությունը: Միջոցառումը մարզաձևում  համարվում է Փարիզի օլիմպիական  ուղեգրերի համար  նշանակված ամենակարևոր իրադարձությունը: Հայտավորված են  120 երկրների ավելի քան  700 մարզիկ – մարզուհիներ:

Սա հիրավի համարվում է հեղինակությունների մրցաշար, քանզի ծանրահարթակ կելնեն աշխարհի բոլոր քսան չեմպիոնները, Տոկիոյի օլիմպիական խաղերի 13 ոսկե  դափնեկիրները,   համաշխարհային 17  ռեկորդակիրները, մայրցամաքային բազում  չեմպիոններ, շատերը:

Իհարկե, աշխարհում առաջատարի համարում ունի նաև մարզաձևի հայկական դպրոցը: Հայորդիները օլիմպիական խաղերի ուղեգրերի համար անշուշտ տոն կտան և մեդալներով հայրենիք կվերադառնան:

Հավաքականների մարզիչները վաղը ՝ սեպտեմբերի 2 –ին, մրցավայր կուղեկցեն հետևյալ մարզիկներին. տղամարդիկ ՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ),  Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան ( երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան,  Սամվել Գասպարյան ( երկուսն էլ՝ 102 կգ ), գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայան և  Սիմոն Մարտիրոսյան:

<< Փարիզ-2024 >> -ի  օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

Կանայք՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելա Յայլյան ( երկուսն էլ ՝ 55 կգ ),  Լիանա Գյուրջյան ( 81 կգ ), Տաթև Հակոբյան և Հռիփսիմե Խուրշուդյան ( երկուսն էլ՝  87 կգ ):

Կանանց օլիմպիական քաշային կարգերն են՝  49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և  +81 կգ:

 

 

Այլ նորություններ