Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի պարային զույգերի մրցավեճը:
Ցանկալի արդյունքի հասան Հայաստանի ներկայացուցիչները: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը արդարացրեց սպասելիքները, քանզի ուժեղ մրցակցության պայմաններում գրավեց չորրորդ տեղը և նվաճեց << Պեկին – 2022 >> ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր: