Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության B եզրափակիչ։
Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։
200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա օգոստոսի 25-ին։ Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության A եզրափակչում։