. . . ՔԻՉ ԷԼ ՍՊԱՍԵՆՔ

11:37 - 12 Սեպ, 2022

Բելգրադյան ստուգատեսում միմյանց են հաջորդում հետաքրքիր իրադարձությունները: Հենց առաջին օրը տանտերերը երկու չեմպիոն ունեցան:Երկու դեպքում էլ ոսկե մեդալակիրների անունները << տեղական >>   չէին: Օրինակ, մեր մարզասերին հանրածանոթ Դաթունաշվիլի ազգանունը, որը առավել  հայտնի է վրացական ֆուտբոլից: Մենք էլ <<  ոսկու >>  հույս ունենք: Իրադարձություններից առաջ չընկնենք ու   հետևենք երեկոյան մրցահերթի ընթացքին: Ասենք, որ գյումրեցի աշխարհահռչակ Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / արդեն եզրափակիչում է և << ոսկու >>  համար կգոտեմարտի Եվրոպայի գործող չեմպիոն և աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:  

Այսօր բրոնզե մեդալի համար սփոփիչում  պայքար կմղի  Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /: Նրանից բացի, մեկնարկի կելնեն Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / և Դավիթ Օվասափյանը / 130 կգ /:

Ավաղ, կորուստներ նույնպես ունենք: Ձեռնունայն տուն կվերադառնան Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Սլավիկ Գալստյանը / 67 կգ / և Կարապետ Չալյանը / 82 կգ /:

 

 

Այլ նորություններ