Վաղը ՝ դեկտեմբերի 12 –ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։
Մասնակիցների թվում են նաև Հայաստանի պատվիրակները։ Նրանք են ՝ Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ / , Արմեն Մելիքյանը / 60 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 63 կգ /, Սլավիկ Գալստյանը / 67 կգ / , Մալխաս Ամոյանը / 72 կգ /, Կարապետ Չալյանը / 77 կգ /, Ռուբեն Ղարիբյանը / 82կգ /, Արթուր Շահինյանը / 87 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / և Դավիթ Օվասափյանը / 130 կգ /:
Հավաքականը մրցավայր է ուղեկցել վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։