Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան եռյակը վաստակել է 1510 միավոր և նվաճել է բրոնզե մեդալ։