ՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԲՌՆՎՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

11:17 - 25 Հոկ, 2023

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթանում է ազատ ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի անդամ  Մեժլում Մեժլումյանը / 61 կգ / հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով: Նրա թիմակից  Մանվել Խնձրցյանը / 57 կգ / ավելի հաջող է հանդես գալիս: Նա մտել է եզրափակիչ և այսօր մրցագորգ կելնի հաղթելու, չեմպիոնի կոչմանն արժանանալու նպատակով:

Պատվո պատվանդան բարձրանալու հույսով այսօր կգոտեմարտեն  նաև Մենուա Յարիբեկյանը  / 79 կգ / և Սերգեյ Սարգսյանը  / 97 կգ /:

 

Այլ նորություններ