Հայաստանի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի մեկին կրկին հնչեցին գիտելիքի օրն ազդարարող զանգերը :
Տոնական ղողանջները նոր նպատակների և սպասելիքների իրականացման սկիզբ են հանդիսանում : Իսկ նպատակին հասնում են առողջ ու կոփված սովորողները , որոնց շարքերում կան հազարավոր ֆիզկուլտուրնիկներ և մարզիկներ :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կշարունակի կազմակերպել և անցկացնել սովորողների մասնակցությամբ մարզամշակութային ավանդական միջոցառումները : Նպատակը նախադպրոցականից մինչև բուհական հաստատությունների սովորողների շրջանում օլիմպիական գաղափարների տարածումն է : Կարևոր է , որ ցանկացած բնագավառում ունենանք հարուստ գիտելիքներով զինված և առողջ քաղաքացիներ :
Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ , մաղթում բեղմնավոր ուսումնառություն և օլիմպիական առողջություն :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ