Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը: Ասպարեզներում իրենց ուժերը միմյանց հետ չափեցին պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկ – մարզուհիները:
Հայաստանի պատվիրակները մեդալների առատ հունձք կատարեցին ՝ նվաճելով տարբեր ձուլվածքի 18 մեդալ / երեք ոսկե, ութ արծաթե և յոթ բրոնզե /:
Մասնակից 29 երկրների ներկայացուցիչների պայքարում մեր հավաքականը ընդհանուր հաշվարկով գրավեց պատվավոր չորրորդ տեղը:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան ներկայացրել է մրցանակակիր մարզիկների հետևյալ ցանկը.
Սարգսյան Կարեն -58 կգ-բրոնզ
Դալլաքյան Նարեկ-64կգ-արծաթ
Խանջյան Արսեն-98կգ-արծաթ
Մայիս Ներսիսյան-64 կգ Մարտական սամբո-ոսկի
Մերջանյան Մհեր-71կգ- Մարտական սամբո –բրոնզ
Պողոսյան Ավետիք-88կգ- Մարտական սամբո –բրոնզ
Ավանեսյան Արման -98 կգ Մարտական սամբո-արծաթ
Մնացականյան Արփինե-54կգ Մարտական սամբո-արծաթ
Հովակիմյան Սրբուհի-59կգ- բրոնզ
Երիտասարդներ /18-20 տարեկան/
Մելոյան Մհեր-58կգ-բրոնզ
Ղազարյան Սամվել-79կգ-արծաթ
Այվազյան Աննա-50կգ-ոսկի
Մարտիրոսյան Անի-54կգ-բրոնզ
Պատանիներ /16-18 տարեկան/
Սիմոնյան Նարեկ-53 կգ- արծաթ
Խաչատրյան Ալեքս-58կգ- ոսկի
Վանոյան Լևոն-79կգ- բրոնզ
Սարուխանյան Սեյրան-88կգ- արծաթ
Առաքելյան Մելինե-47կգ- արծաթ