«Ճանապարհ դեպի Մինսկ». Անուշ Գրիգորյան

14:03 - 21 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 21-րդ հերոսն է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը։

Անուշ Գրիգորյան

Մարզաձեւը։ Բռնցքամարտ

Ծնվել է։ 14/04/1997

Ծննդավայրը։ Գայ

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2016թ. աշխարհի առաջնությունում կրած պարտությունը

Ամենակարեւոր հաղթանակը: Մ-22 Եվրոպայի չեմպիոնությունը

Եվրոպական խաղերում…

«Ցանկանում եմ լավ մասնակցություն ունենալ, իսկ հետո մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում եւ հնարավորություն ստանալ մասնակցել Օլիմպիական խաղերին»։

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցումային օրերն են հունիսի 21-26-ը և 28-30-ը:

 

Այլ նորություններ