Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Երևանցի Լևոն Արոնյանը մնացել է նույն տեղում ՝ եզրափակելով << լավագույն յոթնյակը >>։
Ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։
Մեր ևս չորս գրոսմայստերներ լավագույն հարյուրյակում են․ Գաբրիել Սարգսյանը 53 –րդն է , Կարեն Գրիգորյանը 71 -րդը , Հրանտ Մելքումյանը 77 -րդը և Սերգեյ Մովսեսյանը 99 -րդը ։