Կահիրեում կայացել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի նիստը: Այն հաստատել է կազմակերպության ղեկավար մարմինների աշխատանքների բարեփոխման ընթացքը:
Առաջին նախագիծը ընդունվել է դեռևս 2021թ. նոյեմբերին։ Նպատակը կազմակերպությունում մարզիկների քանակի ավելացնելն էր:
Գործընթացի մաս է կազմում WADA –ում մարզիկների խորհրդի ստեղծումը, որը բաղկացած կլինի 20 անդամից. հինգը կառաջադրեն միջազգային օլիմպիական (ՄՕԿ) և պարալիմպիկ կոմիտեների (IPC) , ութը կընտրվեն միջազգային ֆեդերացիաների մարզիկների, իսկ յոթը՝ մարզիկների հատուկ հանձնաժողովները: Ընտրված խորհուրդը ներկայացուցիչներ կնշանակի WADA-ի այլ կառույցներում։
Բարեփոխումների ներկայի տարբերակում մի շարք փոփոխություններ են կատարվում WADA-ի հիմնադիրների խորհրդի և կազմակերպության գործկոմի կազմում։
Կահիրեում կայացած նիստում Հարավային Կորեայի Պուսան քաղաքն ընտրվել է 2025թ. համաշխարհային կազմակերպության վեցերորդ համաժողովի անցկացման վայր: