Հայաստանի ֆուտբոլի երեք թիմեր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ծրագրով առաջին հանդիպումներն անցկացրին:
Մեր թիմերը հանդես եկան սեփական հարկի տակ:
Ավանի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» Ալբանիայի «Էգնատիաին» մինչև խաղի վերջին րոպեն հաղթում էր 1 : 0 հաշվով: Ավաղ, խաղավարտից առաջ հոյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի ՝ 1 :1:
Նման արդյունք գրանցվեց նաև «Ալաշկերտ» - «Արսենալ Տիվատ» /Չեռնոգորիա / խաղում ՝ 1: 1:
Մեր ֆուտբոլասերներին գոհացրեց «Փյունիկը»: Աբովյանի քաղաքային մարզադաշտում երևանցիները երկու անպատասխան գնդակ անցկացրին Էստոնիայի «Նարվա Տրանսի» դարպասով և համոզիչ հաղթանակ տարան ՝ 2 : 0:
Թիմերի պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ հետո: