Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում զուգահեռաբար անցկացվեցին շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունները:
Առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան հնգյակով համալրված կազմը: Մեր տղաները ինը տուրում վաստակեցին 13 միավոր ու Սերբիայի և Գերմանիայի պատվիրակներից հետո, գրավեցին երրորդ տեղը և պարգևատրվեցին բրոնզե մեդալներով:
Կանանց մրցավեճում առաջինը ճանաչվեցին բուլղարուհիները: Մեր թիմը / Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան /զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 11 –րդ հորիզոնականը: