Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանն անհատական բրոնզե մեդալի է արժանացել Աստանայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում:
Երկրորդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը 8 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր եւ գրանցել երրորդ լավագույն արդյունքը:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը 9 տուրերում հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին եւ ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ: Հայ շախմատիստուհիները 4 միավորով գրավել էին 8-րդ տեղը:
Կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: