Արագ և կայծակնային շախմատի ընթացիկ տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում՝ դեկտեմբերի 25 – 31 –ը: Բայց նշած վայրում ստուգատեսը չի կայանա կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով, քանզի մասնակիցները պետք է մեկ շաբաթ մեկուսանային:
Մրցաշարին մասնակցելու էին նաև Հայաստանի շախմատիստները:
Աշխարհի առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
ՖԻԴԵ –ն փնտրում է մրցումների անցկացման նոր հանգրվան:
Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության գործող չեմպիոնը , դասական շախմատի թագակիր, նորվեգացի Մագնուս Կառլսենն է: