ԲՆՕՐԻՆԱԿԸ ՝ ԱՃՈՒՐԴՈՒՄ

11:08 - 23 Հուլ, 2020

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն  Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը  կհանվի աճուրդի՝ հուլիսի 26-ին՝ Ֆրանսիայի  Կանն քաղաքում: Նկարի  արժեքը գնահատվում է 100 հազար եվրո:

Պատկերն արված է 21  × 27,5 սմ չափի  սպիտակ կտավի վրա ,որտեղ հինգ օղակներն են ՝   կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։  Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը: 

Կուբերտենը օղակները ներկայացրել է  1913 թ․ օգոստոսին՝ << Օլիմպիական տեսություն >> հանդեսում : Հինգ օղակներով դրոշը նախատեսվում էր հանրությանը ներկայացնել 1914թ․  հունիսին, ՄՕԿ –ի  կոնգրեսում։ Սակայն միջոցառումը չեղարկվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Արդյունքում դրոշը ցուցադրվեց Անտվերպենում, 1920թ․ օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ: Նա մշակել է նաև  խաղերի երդումն ու պատկերանշանը և  առաջարկել է << Արագ, բարձր, ուժեղ >> կարգախոսը։

 

 

Այլ նորություններ