Ավարտվեց խճուղու Հայաստանի առաջնությունը

15:50 - 15 Մայ, 2016

 Եռօրյա պայքարից հետո ավարտվեց հեծանվասպորտի խճուղու Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը հեծանվորդները ուժերը չափեցին կրիտերիյում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրերում չեմպիոն դարձավ Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում Դավիթ Մկրտչյանը ու Էդգար Սարգսյանը են:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը:

Պատանիների մրցավազքում լավագույնները օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ