ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

12:57 - 18 Ապր, 2022

Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ,  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը փոքր կորուստներով շարունակում է ելույթները  Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարն այսօր հատում է հասարակածը: Մեր յոթ պատվիրակներ հաղթահարել են նախնական փուլերի արգելքները և հասել են քառորդ եզրափակիչ: Ընդամենը մեկ հաջող քայլ, և նրանք կդառնան մեդալակիր:

Հեռակապով զրուցեցինք ավագ մարզչի հետ: Ասաց, որ այսօր, երեկոյան մրցահերթում, մեր տղաներից կմենամարտեն Աղվան Ալեքսանյանը / 86 կգ /  և Ավետիք Հովակիմյանը / 92 կգ /:

Վաղը կիսաեզրափակիչ մտնելու համար պայքարի կբռնվի մեր հնգյակը՝   Արեն Ասլամազյանը / 51 կգ / , Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / ,Արթուր Մկրտչյանը / 63,5 կգ / , Արես Հակոբյանը / 67 կգ / և Համլետ Ադամյանը / 80 կգ /:

Ընդհանրապես ուժեղ կազմ է հավաքել առաջնությունը: 41 երկրի 385 պատվիրակների թվում զգալի տոկոս են կազմում հատկապես 57 կգ, 60կգ , 63,5 կգ, 67 կգ քաշային կարգերում հայտավորվածների թվաքանակը և մարզաձևի ավանդույթներով հարուստ երկրների ներկայացուցիչները:

 

 

 

Այլ նորություններ