Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ

21:00 - 06 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով միավորը կիսեց Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սեւյանը սպիտակներով ոչ-ոքի արեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ:

Վաղը կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները:

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ