Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալը բերեց Արթուր Շահինյանը /87 կգ/:
Մեր թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը /97 կգ/ վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել երրորդ տեղի համար պայքարին:
Այսպիսով մեր թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը /82կգ/ և Արթուր Շահինյանը /87 կգ/:
ՀԱՕԿ լրատվական բաժին