<< Փարիզ - 2024 >> -ից մեծ սպասելիքներ կան: Հեռարձակման ծառայությունների միջոցով կազմակերպիչները պատրաստվում են սպորտի կախարդանքը ներկայացնել էկրաններին այնպես, ինչպես երբեք չի եղել օլիմպիական խաղերում:
Հասանելիությունը ավելի մեծ կլինի նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ:
Օլիմպիական հեռարձակման ծառայությունը պատասխանատու է հեռուստատեսության, ռադիոյի և թվային լուսաբանման համար: Գլխավոր հեռարձակողը պատրաստ է միջոցառումը մատուցել այնպիսի հմտությամբ, որ երկրպագուները իրենց զգան գործողությունների կենտրոնում:
Նախատեսվում է հեռարձակել ավելի քան 11,000 ժամ / << Տոկիո - 2020 >> ում ՝ 10,200 ժամ /:
Կներկայացվեն աշխարհի լավագույն մարզիկների պատմությունները, Ֆրանսիայի և նրա մայրաքաղաքի աշխույժ մթնոլորտը, կուլիսային կադրերը, մասնակիցների և մարզիչների հետ հարցազրույցները և այլն:
Համաշխարհային մարզասերը անհամբերությամբ սպասում է 2024թ. հուլիսի 26 –ին կայանալիք խաղերի պաշտոնական բացման արարողությանը, որի մեկնարկին մնացել է 267 օր: