Երևանում անցկացվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը։ Հայտավորված 68 մարզիկների շարքում մեծ տոկոս կազմեցին երիտասարդ և ավագ տարիքի պատանիները։ Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որն արդեն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում։ Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը սաներին նախապատրաստում է գալիք տարվա մրցաշարերին։