Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում խաղացվել է յոթական տուր: 4, 5 –ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով։
Կանանց պայքարում միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, որը վաստակել է 6 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։