ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ

15:17 - 14 Օգո, 2023

ՀԲՖ –ն  հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանը նոր ակումբ ունի:

Հայազգի խաղացողը պայմանագիր է կնքել արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբի հետ։

Մինչև այս, նա ելույթ էր ունենում «ԱԼՄ Էվրյո Բասկետ» ակումբում, որը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում:

Մկրտչյանի ծառայություններով հետաքրքրված էին ինչպես արգենտինական, այնպես էլ ֆրանսիական, իսպանական և վենեսուելական ակումբներ։

«Օբրասի»-ի գլխավոր մարզիչը Փիթ Դոմինգեսն է, ով նաև հանդիսանում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը։

«Օբրաս»-ը բավականին հայտնի ակումբ է Արգենտինայում, այն հարավամերիկյան բասկետբոլային չորս ակումբներից մեկն է, որը նվաճել է ՖԻԲԱ-ի միջմայրցամաքային գավաթի տիտղոսը:

Հիշեցնենք, որ Անդրե Սպայթ-Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն։

Այլ նորություններ