«Երեւան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը

12:56 - 26 Սեպ, 2017

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Նրանք ունեն 6-ական միավոր: Եւս ութ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչներ, վաստակել են 5.5-ական միավոր եւ բաժանում են 3-10-րդ տեղերը:

Այսօր կկայանա նախավերջին՝ ութերորդ տուրը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ