ԿՈՐՈՇՎԻ ՀՈՒԼԻՍԻՆ

12:27 - 13 Հուն, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հավանության է արժանացրել 2030թ.  ձմեռային օլիմպիական խաղերը ֆրանսիական Ալպերում,  իսկ 2034թ. `  ԱՄՆ  Սոլթ Լեյք Սիթիում անցկացնելու առաջարկին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄՕԿ-ի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Կառլ Ստոսը։

Վերջնական որոշումը կկայացվի  Փարիզում, հուլիսի 22-24-ը  նախատեսված ՄՕԿ –ի 142-րդ նստաշրջանում:

Հիշեցնենք, որ հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում՝ 2026թ.փետրվարի 6-22-ը։

Այլ նորություններ